Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող։
Բորելի խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»: «Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ հակամարտության հետագա զարգացումը կանխելու համար։
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Հիքմեթ Հաջիևը հաստատեց՝ Բաքուն պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիան, սակայն Ֆրանսիան չի համաձայնել, ինչի պատճառով Բաքուն չեղարկել է հանդիպումը։
Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են:
Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ երկրորդ անգամ արդեն մեկնաբանելով այս զորավարժության անցկացումը։
Եվրոպական միությունը մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակվող սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգության լուրջ հետևանքներին: Այդ մասին նշվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ։
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը